Վնասում է խնձորենուն և եզան լեզվին: Հասուն լվիճներն ունեն մինչև 2,5մմ երկարություն, կլորավուն են, վարդագույնից մինչև ձիթապտղականաչավուն: Ձուն երկարավուն է, սև, փայլուն: Լվիճները ձվից դուրս են գալիս խնձորենու ծաղկման շրջանում: Ձվից նոր դուրս եկած լվիճները մուգ կանաչ են և սնվում են երիտասարդ տերևների, շիվերի վրա: Հասուն լվիճները կուտակվում են ոլորված տերևների կամ նոր ձևավորված պտուղների վրա: Թևավոր լվիճները ձևավորվում են մայիսի երկրորդ տասնօրյակից և խնձորենու ծառից տեղափոխվում են եզան լեզվի բույսի վրա: Աշնանը նորից ձևավորվում են թևավոր հասուններ, որոնք սեպտեմբերից մինչև նոյեմբեր եզան լեզվի բույսերից տեղափոխվում են խնձորենու վրա: Սեռածինները ծնում են էգեր և արուներ, որոնց բեղմնավորումից հետո էգերը ձմեռային ձվերը դնում են խնձորենու շիվերի վրա, բողբոջների ծալքերում կամ հիմքային մասում: Վեգետացիայի ընթացքում տալիս է 6-9 սերունդ: Այն խնձորենու ամենավնասակար լվիճն է,որն առաջացնում է տերևների ոլորում և վաղաժամ տերևաթափ: Լվիճների կենսագործունեության ընթացքում առաջանում է մեղրացող, որի վրա զարգանում են մրանման սնկեր:
Կանխարգելիչ-նախազգուշական միջոցառումներ.
Անհրաժեշտ է պայքարել մրջյունների դեմ՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով լվիճի բնական թշնամիների գործունեության համար:
. Խնձորենու պտղակերից պաշտպանող ցանցերի կիրառման դեպքում լվիճի զարգացումը ձգձգվում է 9-10 օրով, ինչպես նաև լվիճի գաղութներում նվազում է մրջյունների թվաքանակը:
Քիմիական պայքարի միջոցառումներ.
. Վաղ գարնանից սկսած անհրաժեշտ է կատարել կանոնավոր սրսկումներ, միջատասպան պատրաստուկներից որևէ մեկով՝ հերթափոխելով ազդող նյութը
. Աշնանը, բերքահավաքից հետո, անհրաժեշտ է պայքարել մրջյունների դեմ: