+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
28Փետրվար

Հայտարարություն՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին»  N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Էկոնոմիկայի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է  դիմելու Էկոնոմիկայի նախարարություն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված  մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է  2025 թվականի մարտի 20-ը:

 Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
  3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
  4. Կազմակերպության կանոնադրությունը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 011-597-195 կամ 011-597-196 հեռախոսահամարներով:

Արխիվ
Պիտակներ