Անասնաբուժության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, «Գյուղատնտեսական ծառյությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և Սննդամթերի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը այցելել են Գեղարքունիքի մարզ: Մարզպետ Գնել Սանոսյանի հետ նրանք հանդիպել են ՍԱՏՄ-ի մարզային կենտրոնի տեսուչներին, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Գեղարքունիքի մարզի անասնաբույժներին և համաճարակաբաններին:
Քննարկվել են անասնաբուժության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ: Խոսվել է գյուղկենդանիների շրջանում հիվանդությունների կախարգելման միջոցառումերի՝ այդ թվում պատվաստումների պատշաճ իրականացման կարևորության մասին: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև շփումներն էլ ավելի սերտացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Մարզային այցերը լինելու են շարունակական:
Անասնաբուժության միջազգային օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: