+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
19Փետրվար

Դաբաղի դեմ պատվաստումները սկսվել են Գեղարքունիքի մարզից. Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի անդրադարձը

 «Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ հանրապետությունում վերջին անգամ դաբաղի դեպք գրանցվել է 2016-ին Արմավիրի մարզում: Դաբաղի դեմ պատվաստումներն այս տարի սկսվել են Գեղարքունիքի մարզից: Խոսելով 2021-ի համար դաբաղի դեմ պատվաստումների նախատեսված միջոցառումներից՝ Հովհաննիսյանը չի բացառել, որ դրանց թիվը կարող է փոխվել, քանի որ Արցախից Հայաստան են տեղափոխվել խոշոր և մանր եղջերավորներ: «Կան Արցախից տեղափոխված կենդանիներ, գոնե միայն այդ ռիսկը հաշվի առնելով, անասնապահները պետք է ավելի շատ համագործակցեն մեր անասնաբույժներ հետ, որ այդ պատվաստումն իրականացվի»,-ասել է Հովհաննիսյանը «Լուրեր»-ին:

Ծրագիրն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ՀՀ էկոնոմիկայի նախարարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ անասնապահները ոչինչ պարտավոր չեն վճարել անասնաբույժին:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը նախատեսվող հաջորդ միջոցառումների մասին նախապես կիրազեկի:

Արխիվ
Պիտակներ