Բիշքեկում ընթանում է «Մորեխների մոնիթորինգ և տեղեկատվության կառավարում» թեմայով աշխատաժողովը
Նոյեմբերի 20-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է «Մորեխների մոնիթորինգ և տեղեկատվության կառավարում» թեմայով աշխատաժողովը:Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ անցկացվող տարեկան աշխատաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Ռիմա Կարապետյանը:Աշխատաժողովն իրականացվում է Ճապոնական միջազգային համագործակցության գրասենյակի (JICA) և ԱՄՆ միջազգային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) նախաձեռնությամբ ընթացող աշխատաժողովին ներկայացվել են 2023 թվականին մորեխների դեմ պայքարի շրջանակներում իրականացված միջոցառումները, առաջիկայում նախատեսվող հիմնական ծրագրերին, այդ թվում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ստեղծմանը (Կոկասում և Կենտրոնական Ասիայում մորեխների դեմ պայքարի կառավարման համակարգ) վերաբերող հարցերը: Աշխատաժողովն ավարտվելու է նոյեմբերի 24-ին, մասնակից երկրների քննարկման արդյունքում ընտրվելու է 2024 թվականի մորեխների դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը: