Սույն թվականի նոյեմբերի 27-ին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը մասնակցել է ԱԺ ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովում կայացած քննարկմանը։ Գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գլխավորությամբ մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ինչպես նաև Աժ պատգամավորներ Դավիթ Դանիելյանն ու Միքայել Թումասյանը։