+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
12Սեպտեմբեր

Աշնանացանի բվիկ կամ Agrotis segetum

 

Բազմակեր վնասատու է, վնասում է բամբակենուն, եգիպտացորենին, լոլիկին, ծխախոտին, արևածաղկին, հացազգիներին, կարտոֆիլին, ճակնդեղին և այլ բույսերի, օրինակ՝ խաղողի վազը՝ ուտելով դեռևս չբացված աչքը:

Հասուն թիթեռի մարմնի երկարությունը 18-22 մմ է, թևերի բացվածքը՝ 34-45 մմ, բաց շագանակագույն, էգերի ետին զույգ թևերը բաց մոխրագույն են, իսկ արուներինը՝ սպիտակ: Ձվերն ունեն 0,5-0,6 մմ տրամագիծ, սպիտակ են, ավելի ուշ ստանում են կարմրավուն երանգ, հետո՝ մոխրագույն: Թրթուրներն ունեն 40-52 մմ երկարություն, 6-8 մմ լայնություն, կանաչավուն են, փայլուն, ավելի ուշ դառնում են մուգ մոխրագույն: Մեջքային և կողային երկայնքով ձգվում են մուգ գծեր: Հարսնյակն ունի 16-20 մմ երկարություն, կարմրաշագանակագույն է:

Վնասատուն թրթուր փուլում ձմեռում է հողում՝ 10-25 մմ խորության վրա: Ձմեռած թրթուրները գարնանը բարձրանում են հողի մակերես՝ 5-7 սմ խորության վրա, հողից պատրաստում են բուն և հարսնյակավորվում: Ցածրադիր գոտիներում առաջին սերնդի թիթեռների թռիչքը սկսվում է ապրիլին, իսկ նախալեռնային գոտում՝ մայիս-հունիս ամիսներին: Թրթուրները ակտիվ են լինում գիշերային ժամերին, ցերեկը թաքնվում են հողում կամ ստվերոտ տեղերում: Գարնանը թրթուրները դուրս են գալիս 5-7 օրում, իսկ ամռանը, երբ ջերմաստիճանը 30-աստիճան է՝ 3 օրում: Նոր դուրս եկած թրթուրները սնվում են բույսերի ծիլերով, կարող են վնասել մատղաշ ցողուններին ու արմատավզիկը: Աշնանացանի բվիկի երիտասարդ թրթուրները տերևների վրա սնվելիս առաջացնում են փոքր, տձև անցքեր: Ցողունով սնվելիս առաջացնում են փոքր անցքեր կամ լրիվ կտրում են այն: Թրթուր փուլի զարգացումը կախված է ջերմաստիճանից, խոնավությունից, ինչպես նաև սննդի աղբյուրից և կարող է տևել երեք շաբաթից մինչև երեք ամիս: Լրիվ ձևավորված վերջին հասակի թրթուրները հարսնյակավորվում են հողում՝ 1-6 սմ խորության վրա: Կլիմայական պայմաններից կախված՝ մեկ վեգետացիայի ընթացքում կարող է տալ մինչև 3-սերունդ՝ հարթավայրումէ 3, նախալեռներում է2, լեռներում՝ 1 սերունդ:

Կանխարգելիչ-նախազգուշական միջոցառումներ՝

  • Աշնանը դաշտից հեռեցնել և ոչնչացնել բուսական մնացորդները, կատարել խորը վար
  • Պայքարել մոլախոտերի դեմ, նաև հարակից դաշտերում
  • Ոռոգումը կատարել ժամանակին և կանոնավոր. չոր պայմաններում երիտասարդ թրթուրները իրենց լավ են զգում

 

Պայքարի քիմիական միջոցառումներ՝

  • Թրթուրների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է դաշտերում կիրառել թունավոր գրավչանյութ, որը ցանքի ժամանակ կամ ցանքից առաջ պետք է ցրել ողջ տարածքում, կամ էլ անհրաժեշտ է սրսկել տարածքը որևէ միջատասպանով: Խորհուրդ է տրվում սրսկումը կատարել երեկոյան ժամերին կամ մթնշաղին, քանի որ թրթուրներն ակտիվ են գիշերվա ընթացքում:

Արխիվ
Պիտակներ