+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
14Հուլիս

Անվճար դասընթացին մասնակցած ևս 7 անձ ստացավ գյուղկենդանիներ պատվաստողի հավաստագիր

«Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության ուսուցման ծրագրի 7-րդ խմբի 7  մասնակից հուլիսի 14-ին հաջողությամբ հանձնեց քննությունները և ստացավ գյուղկենդանիներ պատվաստողի հավաստագիր:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում հավաստագրերը մասնակիցներին հանձնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը, ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և ՊՈԱԿ-ի  անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանը:

Այս անձինք ևս անցել էին տեսական և գործնական պարապմունքներ: Նրանք ևս կարող են պայմանագիր կնքել  ՊՈԱԿ-ի հետ և աշխատանքի անցնել համայնքներում:

Արխիվ
Պիտակներ