+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
23Ապրիլ

Անասնաբույժի միջազգային օրն է. Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրենը շնորհավորել է անասնաբույժներին

Հայաստանում այսօր նշվում է անասնաբույժի միջազգային օրը: Օրը ողջ աշխարհում նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի Հայաստանում՝ ապրիլի 23-ին: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն օրվա առիթով շնորհավորել է անասնաբույժներին.

«Լինելով ոչ անասնաբույժ և պատիվ ունենալով ղեկավարել անասնաբույժների ամենամեծ բանակը՝ ՀՀ -ում փորձում եմ և փորձելու եմ բարձրացնել անասնաբույժի դերը և բարելավել նրանց կենսակերպը: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցող անասնաբույժների բանակը հետզհետե համալրվում է էլ ավելի արհեստավարժ, բանիմաց, փորձառու մասնագետներով: Սիրելի անասնաբույժներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով, բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որ ջանասիրաբար կատարել և կատարում եք՝ օգնելով կանխել հիվանդությունների, համաճարակների բռնկումը գյուղատնտեսական կենդանիների շրջանում: Հիմա, առավել քան երբևէ, պետք է զարկ տալ Հայաստանի տնտեսությանը, դրանում իր մեծ ու կարևոր նպաստը պետք է ունենա գյուղատնտեսության աճը: Առողջ գյուղկենդանի-առողջարար գյուղարտադրանք-առողջ հասարակություն շղթայում մեծապես կարևորում եմ նաև ձեր դերակատարությունը: Անասնաբույժի աշխատանքը միայն կենդանի բուժելը չէ, այն ավելի լայն և կարևոր աշխատանք է: Լավ անասնաբույժները «խոսում են» կենդանիների հետ, արհեստավարժ անասնաբույժները նաև «լսում են» նրանց: Միասին կարող ենք հասնել տեսանելի և շոշափելի հաջողությունների»:

Տոնի կապակցությամբ, Գառնիկ Հովաննիսյանի գլխավորությամբ, ՊՈԱԿ-ի մասնագետները այցելելու են բոլոր մարզեր, լսելու են յուրաքանչյուր անասնաբույժի խնդիր և փորձելու են օպերատիվ կերպով լուծում տալ դրանց:

Արխիվ
Պիտակներ