+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
05Նոյեմբեր

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը միանում է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգին» (GIS)

 Մեկնարկել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի թվայնացման գործընթացը: Կազմակերպության կողմից իրականացվող ծառայությունները 2022 թվականից կմատուցվեն թվային:

ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նշեց, որ բազմաթիվ թղթերին և մատյաններին կփոխարինեն թվային տեխնոլոգիաները, որը ավելի ճշգրիտ և շատ տեղեկատվություն է պարունակում և, իհարկե, ավելի պրակտիտ է:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն էլ շեշտեց ծրագրի տված վերահսկողական հնարավորությունների կարևորությունը, տվյալների հավաստի լինելու և դրանց հիման վրա քաղաքականություն մշակելու հանգամանքը: Փոխնախարարը նշեց նաև, որ ծրագիրը հետագայում օգնելու է գյուղատնտեսական կենդանիների համարակալման գործընթացին:

Արխիվ
Պիտակներ