+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
24Մարտ

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում քննարվել են հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացման հարցեր

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում քննարվել են հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ` ՀՀ-ում հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի մեկնարկին ընդառաջ քննարկվել են կատարվելիք աշխատանքների հետ կապված հարցեր:

Հայաստանում, հաշվի առնելով 5 տարվա ընթացքում հողի վերարտադրության ցուցանիշների փոփոխությունը, 5 տարի պարբերականությամբ իրականացվում են համայնքների հողերի հետազոտություններ: Յուրաքանչյուր տարի կատարվում է 170 համայնքի հետազոտություն, ինչի արդյունքում կազմվում են ագրոքիմիական քարտեզներ:

Կատարվում է հողի նմուշառում, լաբորատորիայում հետազոտություն, և միայն եզրակացության հիման վրա է կազմվում քարտեզ ու տրամադրվում համայնքին:

ՊՈԱԿ-ում ագրոքիմիկների հետ քնարկվել են ծրագրի մեկնարկի հետ կապված խնդիրնեը: Տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը անխափան աշխատանք է մաղթել:

Արխիվ
Պիտակներ