+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
31Դեկտեմբեր

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ, գյուղատնտեսության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ։ Իմ և ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում քաջ առողջություն, հաջողություններով լի ու բարեբեր տարի։
Հավատացած եմ՝ գալիք տարում բոլորս կլինենք միասնական, մեր ամենօրյա աշխատանքով կլծվենք մեզ վստահված ոլորտների զարգացման ու արդիականացման գործին, պետականաշինությանը։
Կրկին շնորհավորելով ամանորյա տոների կապակցությամբ՝ մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղ տարի ու անվտանգ սահմաններ, նորանոր ձեռբերումներ ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մյուս բնագավառներում։
Հանուն մեր հերոս տղաների հավերժ հիշատակի՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք կառուցել հզոր ու անվտանգ Հայրենիք։

Արխիվ
Պիտակներ