«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) սերտ համագործակցության շրջանակներում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ու Անասնաբուժության և համարակալման բաժնի պետ Հովհաննես Մկրտչյանն այսօր ընդունել են FAO-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի անասնաբուժության և անասնաբուժության գծով ավագ փորձագետ Էրան Ռայզմանին։
Քննարկվել են անասնաբուժության ոլորտի զարգացմանը, հանրապետությունում այս պահին իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումներին, ինչպես նաև առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։