+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
22Նոյեմբեր

ԲՐՈՒՑԵԼՈԶ

     

Բրուցելոզը (Brucellosis) խրոնիկ ընթացքով ինֆեկցիոն հիվանդություն է, որը դրսևորվում է վիժումներով, ընկերքի պահումով, էնդոմետրիտներով և կենդանիների վերարտադրական կարողությունների խանգարումներով: Հայտնի են բրուցելլաների 6 տեսակ:

Հիվանդության հարուցիչները՝ բրուցելլա (Brucella) խմբի մանրէները, որոնք լինում են վեց տեսակի՝ մելիտենսիս (melitensis՝ գառի և այծի), աբորտուս (abortus՝ խոշոր եղջերավոր կենդանիների), սուիս (suis՝ խոզի), օվիս (ovis՝ ոչխարի), կանիս (kanis՝ շան) և նեոտոմա (neotoma՝ թփուտային առնետի):

Բրուցելլա խմբի մանրէները կայուն չեն բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Հեղուկ միջավայրում՝ +600C ջերմաստիճանային պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, +80-850C ջերմաստիճանային պայմաններում՝ 5 րոպեում, +85-900C ջերմաստիճանային պայմաններում՝ 20 վայրկյանում, իսկ եռացնելիս՝ անմիջապես:

Բրուցելոզ հիվանդությունն ախտորոշվում է համաճարակաբանական և լաբորատոր պարտադիր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա: Լաբորատոր ախտորոշման համար օգտագործվում են շիճուկաբանական մեթոդներ՝ փորձանոթի մեջ ագլյուտինացիայի ռեակցիա (ԱՌ), կոմպլեմենտի կապման ռեակցիա (ԿԿՌ), կոմպլեմենտի երկարատև կապման ռեակցիա (ԿԵԿՊ), օղակաձև փորձ կաթի հետ և ալերգիկ փորձ:

Բրուցելոզի դեմ պայքարն իրականացվում է հետևյալ եղանակներով՝

1) անապահով և վարակման տեսակետից վտանգված տնտեսություններում կենդանիների գլխաքանակի պարբերական լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, հիվանդ կենդանիների հայտնաբերում և հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ.

2) անապահով տնտեսության հիվանդ կենդանիների փոխարինում առողջ կենդանիներով՝ հիվանդ կենդանիների միանգամից սանիտարական սպանդով, երբ անասնապահական տնտեսության կամ տարածքի հիվանդ գլխաքանակի առողջացումը տնտեսական և համաճարակաբանական տեսակետից արդյունավետ և ձեռնտու չէ.

3) արտաքին միջավայրում հիվանդության հարուցչի դեմ պայքարի՝ կրծողազերծման, միջատազերծման և ախտահանման պարբերաբար կատարվող միջոցառումներ.

4) հիվանդության վերջին դեպքից՝ ախտորոշումից և սանիտարական սպանդից հետո անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների իրականացում, որը կրծողազերծման, միջատազերծման, ախտահանման ընթացիկ միջոցառումներից բացի՝ ներառում է անասնապահական շինությունների և տարածքների կոսմետիկ վերանորոգում, անասնապահական գույքի և միջոցների ոչնչացում կամ վնասազերծում, վերջնական ախտահանություն՝ ախտահանության սանիտարական գնահատման դրական արդյունքով (ախտահանությունից հետո արտաքին միջավայրից վերցված քսուքների մանրէաբանական հետազոտությամբ մանրէների բացակայություն), և կազմակերպատնտեսական միջոցառումների իրականացում:

Արխիվ
Պիտակներ